Վիվա-ՄՏՍ․ Քաղաքական քարոզի մասին հրապարակումները կեղծ են

Վիվա-ՄՏՍ․ Քաղաքական քարոզի մասին  հրապարակումները կեղծ են

PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ-ը, վերահատատելով իր հունիսի 4-ի հայտարարությունը, մեկ անգամ ևս հայտարարում է, որ աշխատակիցների շրջանում քաղաքական քարոզարշավի մասին հրապարակումները կեղծ են ու շինծու։

«Հունիսի 4-ին Վիվա-ՄՏՍ-ի կողմից տարածած հայտարարության մեջ ընկերությունն արդեն իսկ կտրականապես հերքել է նույն օրը լրատվամիջոցներից մեկի հրապարակման մեջ տեղ գտած պնդումները, թե իբր ընկերությունը ներգրավված է նախընտրական քարոզարշավում կամ գործընթացներում:

Այսօր՝ հունիսի 17-ին, նույն լրատվամիջոցի կողմից կրկին տարածված նմանատիպ պնդումների առնչությամբ, թե իբր Վիվա-ՄՏՍ-ն իր աշխատակիցների շրջանում իրականացնում է քաղաքական քարոզարշավ և ընդհուպ՝ իբր կարգադրում է աշխատակիցներին մասնակցել հանրահավաքների, ընկերությունը վերահաստատում է իր՝ հունիսի 4-ին տարածած հայտարարության մեջ տեղ գտած գնահատականները, այն է՝ Վիվա-ՄՏՍ-ի վերաբերյալ այսօրինակ հրապարակումների բովանդակությունը իրականությանը չի համապատասխանում, լիովին կեղծ է ու շինծու»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---