Էրդողանը խոսել է Ադրբեջանում թուրքական ռազմակայանի ստեղծման հնարավորությունից17 հունիսի 2021 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ադրբեջանում թուրքական ռազմակայանի ստեղծման հնարավորության մասին՝ օկուպացված Շուշիում երկու երկրի կողմից ստորագրված հռչակագրի շրջանակում։ «Թուրքական ռազմակայանի հարցը Շուշիի հռչակագրի կետերից դուրս չէ։ Հնարավոր է այդ հարցի հետագա զարգացումը։ Հիմա ամենակարևորը սահմանների անվտանգության ապահովումն է։ Բանակցությունները, որոնք վարելու են Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև մեր վարած բանակցությունները, կարող են զարգացնել այդ թեման»,-ասել է Էրդողանը թուրք լրագրողներին Բաքվում, որտեղ նա գտնվում է այցով, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ստորագրելով Շուշիի հռչակագիրը, պայմանավորվել են, ՄԱԿ կանոնադրության հիման վրա, փոխադարձ ռազմական օգնություն ցուցաբերելու մասին՝ կողմերից մեկի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը սպառնալիքների դեպքում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը «Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից ՀՀ–ի դիրքերը»,–գրել է նա Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան |