ՀՀ-ում կորոնավիրուսի 86 նոր դեպք կա և 1 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 86 նոր դեպք կա և 1 մահ

PanARMENIAN.Net - Հունիսի 18-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 86 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224,086-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Կորոնավիրուսից մահվան ևս 1 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4492 դեպք կա, այլ պատճառով՝ 1093։

Ապաքինվել է ևս 238 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 215,893 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժում է ստանում 2607 մարդ:

Հունիսի 17-ին կատարվել է 3613 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,142,332 թեստ է արվել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---