Մոհամմադ Խաթամին որոշել է չմասնակցել Իրանի նախագահի պաշտոնի համար պայքարին16 մարտի 2009 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախկին նախագահ Մոհամմադ Խաթամին չի մասնակցի 2009 թվականի հունիսին կայանալիք նախագահական ընտրություններին: Ընտրություններից նրա հրաժարվելու պատճառը հայտնի չէ: Խաթամիի թիմի աշխատակիցներից մեկի խոսքերով, նախկին նախագահն առաջիկայում հավանաբար հանդես կգա հայտարարությամբ, որտեղ կնշվի բարեփոխիչների նոր թեկնածուի անունը: Ըստ քաղաքական դիտորդների, Խաթամին կարող է սատարել նախկին վարչապետ Միր Հոսեյն Մուսավիին, որը մարտի 10-ին հայտարարեց նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին: Մուսավին, ինչպես համարվում է, կարող է լուրջ մրցակցություն ստեղծել գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, որն ընտրություններում կներկայացնի պահպանողականներին ու ծայրահեղ իսլամիստներին, գրում է «Ռոյթերս» գործակալությունը: Ընտրողների համար մեծ նշանակություն կունենա այն, թե որ թեկնածուին կաջակցի երկրի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին: Ըստ Իրանի սահմանադրության, բոլոր թեկնածուները պետք է հաստատվեն Իսլամի հեղափոխության պաշտպանների խորհրդի կողմից: Իրանի նախագահի ընտրությունները տեղի կունենան հունիսի 12-ին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |