Բաքուն Արա Աբրահամյանի և Սամվել Կարապետյանի միջազգային հետախուզում է հայտարարել![]() 18 հունիսի 2021 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի, ինչպես նաև Royalsys Engineering ընկերության ղեկավար Դավիթ Գալուստյանի միջազգային հետախուզում է հայտարարել։ Նրանց մեղադրում են «ռազմական գործողությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղ զենքի, զինամթերքի և ռազմական նշանակության սարքավորումների մաքսանենգ մատակարարում կազմակերպելու մեջ»։ Այդ մասին ասվում է դատախազության հայտարարության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Նրանց մեղադրում են նաև Ադրբեջանի ՔՕ 100.1 («Ագրեսիկվ պատերազմի պլանավորում, նախապատրաստում կամ սանձազերծում») հոդվածով և 279.1 («Ապօրինի զինված խմբերի ստեղծում, մասնակցություն դրանց ստեղծմանն ու ապահովմանը) հոդվածներով։ «Նրանց հանդեպ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Աբրահամյանի, Կարապետյանի և Գալուստյանի միջազգային հետախուզում է հայտարարվել»,-ասվում է Ադրբեջանի դատախազության հայտարարության մեջ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |