Սանասարյանը` Փաշինյանին․ Ձախողեցիք հեղափոխության օրակարգը![]() 18 հունիսի 2021 - 13:05 AMT PanARMENIAN.Net - «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը, որը չի մասնակցել հունիսի 17-ի նախընտրական բանավեճին, ֆեյսբուքյան եթերով իր հարցերն է ուղղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ում հետ կցանկանար մասնակցել բանավեճի՝ հայտարարելով, որ իշխանությունը ձախողել է հեղափոխության օրակարգը։ Սանասարյանը կոչ է արել, որ քաղաքացները մերժեն և նախկին, և ներկա իշխանություններին, ու քվեարկեն «Ինքնիշխան Հայաստանի» օգտին: «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ արդար չեն հեռուստաբանավեճի կազմակերպման սկզբունքները: «Մեզ հրավիրել էին նորաբաց կուսակցությունների հետ, որոնց մեծ մասի հետ մեծ հաշվով բանավեճ չունեինք: Բանավեճ ունեինք այն ուժերի հետ, որոնք ինչ-որ բան արել էին, իշխանություն էին ունեցել և չէին սպասարկել Հայաստանի շահերը»,-ասել է Սանասարյանը։ «Պարոն Փաշինյան, այս ժողովրդից ի՞նչ եք ուզում, կարծում եք՝ սա ձեզ համար ևս մեկ փորձադա՞շտ պետք է լինի: Երկրի այս թուլության թիվ մեկ պատասխանատուն դուք եք, դուք եք, որ ձախողեցիք ժողովրդին տված հեղափոխական օրակարգը»,- ասել է Սանասարյանը` նշելով, որ չարվեցին բարեփոխումներ: «Ինչո՞ւ բարեփոխումներ չկատարվեցին, վեթինգ չիրականացվեց, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց ուսումնասիրություն կատարեմ բանակում՝ գուցե դրա շնորհիվ պատերազմից առաջ կհասկանային՝ ինչ է անհրաժեշտ բանակին»,-ասել է նա: Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |