Թուրք պատգամավորներն ԱՄՆ-ում խոստացել են բացել Հայաստանի հետ սահմանը տեղական մարմինների ընտրություններից հետո16 մարտի 2009 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում տեղական կառավարման մարմինների ընտրություններից հետո հայ-թուրքական սահմանը կբացվի: Այդ մասին հայտարարել են իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության պատգամավորները Վաշինգտոնում: Ինչպես գրում է թուրքական «Սաբահ» թերթը, կուսակցության պատգամավորները նման խոստում են տվել ԱՄՆ Կոնգրեսում հանդիպումների ժամանակ, որ ընթանում էին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի հնարավոր ընդունման շուրջ: Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Շուքրյու Էլեկդաղի խոսքերով, ԱԶԿ-ի հայտարարությունը չափից դուրս շտապողական էր: «Նրանք ասացին, թե բանակցություններն Երեւանի հետ ավարտական փուլում են, եւ ԱՄՆ Կոնգրեսի ցանկացած որոշում կարող է բացասաբար անդրադառնալ կապերի վրա: Ես բազմիցս խորհուրդ եմ տվել նրանց նման խոստումներ չտալ, սակայն նրանք հայտարարեցին, թե կպայմանավորվեն»,-ասել է Էլեկդաղը: Իր հերթին, ԱԶԿ պատգամավոր Նուրսունա Մեմեջանը հերքեց այդ մեղադրանքները եւ հիշեցրեց «նախագահների հանդիպման» մասին. «Բանակցություններում մենք խոսել ենք այն մասին, որ բանակցությունները Թուրքիայի ու Հայաստանի միջեւ արդեն մեկ տարի է, ինչ ընթանում են: Այդ հարցով զբաղվում են երեք երկրների նախագահները: Եթե այս փուլում ԱՄՆ-ն ինչ-որ որոշում կայացնի, ապա դա նույնը կլինի, ինչ պատրաստի փլավի վրա ջուր լցնել»: Մեմեջանը հաստատել է, որ բանակցությունները Թուրքիայի ու Հայաստանի միջեւ ավարտական փուլում են: «Սակայն մենք ոչինչ չենք ասել տեղական ընտրություններից հետո սահմանը բացելու մասին»,-ընդգծել է նա: Տեղական մարմինների ընտրությունները Թուրքիայում տեղի կունենան մարտի 29-ին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |