ԲՀԿ շտաբերից մեկի երիտասարդները ձերբակալվել են20 հունիսի 2021 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին ԲՀԿ շտաբերից մեկի երիտասարդները ձերբակալվել են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԲՀԿ պատգամավորի թեկնածու Աշոտ Անդրեասյանը։ «Ոստիկանները բերման են ենթարկել արդեն հայտնի դարձած նախընտրական իմ շտաբում գտնվող բոլոր երիտասարդներին։ Անսպասելիորեն շտաբ ներխուժած ոստիկանների կողմից երիտասարդները մի քանի վայրկյանում առանց բացատրության ձերբակալվել են և ուղեկցվել Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանական բաժանմունք»,-ասվում է գրառման մեջ։ Անդրեասյանը նշել է նաև, որ լռության օրը «նման շոուներ կազմակերպելը» փաստում է, որ ժողովուրդը չի վստահում իշխանություններին։ Հունիսի 20-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 1998 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 25 ուժ, որից 4-ը դաշինք է, 21-ը՝ կուսակցություն: ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվն, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2,581,093 քաղաքացի։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |