Բաց քվեարկության դեպք՝ ՔՊ օգտին. Մեկը մյուսին հուշել է՝ ում ընտրել

Բաց քվեարկության դեպք՝ ՔՊ օգտին. Մեկը մյուսին հուշել է՝ ում ընտրել

PanARMENIAN.Net - Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի թիվ 109 մանկապարտեզում տեղակայված 2/7 տեղամասում ընտրողներից մեկը մյուսին հուշել է, թե ում ընտրել։ Կողք կողքի քվեախցիկներում գտնվող կինը, դիմելով անմիջապես իր հարևանությամբ ընտրող տղամարդուն, հուշեց՝ 3-րդ համարը դիր ծրարի մեջ, տեղեկացնում է «Հետքը»։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համարը 3-ն է։

Թեև տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը դիտողություն է արել, որ չմիջամտեն մեկը մյուսի ընտրությանը, այնուամենայնիվ, տղամարդը առանձնացրել է 3-րդ համարի քվեաթերթիկը, դրել ծրարի մեջ։

Հունիսի 20-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 1998 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 25 ուժ, որից 4-ը դաշինք է, 21-ը՝ կուսակցություն:

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվն, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2,581,093 քաղաքացի։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---