11:00-ի դրությամբ քվեարկությունը 2018-ից աշխույժ է, բայց զիջում է 2017-ի ընտրություններին![]() 20 հունիսի 2021 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 20-ի՝ ժամը 11։00 դրությամբ ՀՀ-ում ընթացող արտահերթ ընտրություններին քվեարկել է ընտրողների 12․2%-ը՝ 316,291 քաղաքացի: Ընտրություններն ավելի աշխույժ են անցնում, քան 2018 թվականին, սակայն մասնակցությունը դեռևս զիջում է 2017-ի խորհրդարանական ընտրություններին։ 2018-ի դեկտեմբերի 9-ի՝ հետհեղափոխական առաջին ԱԺ արտահերթ ընտրություններին 11։00-ի դրությամբ քվեարկել էր ընտրողների ընդամենը 7․76%-ը` 201,250 քաղաքացի։ 2017-ի ԱԺ հերթական ընտրություններին ժամը 11։00 դրությամբ քվեարկել էր ընտրողների 13․32%-ը՝ 344,714 քաղաքացի։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |