Ծառուկյանը քվեարկել է հանուն անվտանգ հայրենիքի, հզոր ու բարգավաճ Հայաստանի20 հունիսի 2021 - 14:15 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Առինջի 29/29 ընտրատեղամասում քվերարկելուց հետո ասել է, որ քվեարկել է հանուն անվտանգ հայրենիքի, հզոր ու բարգավաճ Հայաստանի։ Նա կրկին բացառել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը, գրում է Panorama.am-ը։ Լրագրողի ճշտմանը, թե արդյո՞ք գործարար Խաչատուր Սուքիասյանը կարող է ամեն դեպքում ազդել նրա վրա Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հարցում՝ Ծառուկյանը ծիծաղել և ասել է․ «Դու քո ասածին հավատո՞ւմ ես, Ծառուկյանի վրա ո՞վ կարա ազդի։ Ծառուկյանին տարան, ձերբակալեցին, չկարողացան Ծառուկյանի վրա ազդել։ Դրանք անիմաստ, դատարկ խոսակցություններ են»։ Իսկ թե ինչպիսի Հայաստանում կարթնան վաղը կամ արդյո՞ք կգոհացնեն Ծառուկյանին ընտրությունների արդյունքները՝ ԲՀԿ առաջնորդն ասել է․ «Այսօր ժողովուրդը քվեարկում է ում օգտին ցանկանում է։ Ընտրողներն են որոշում իրենց ապագան։ Ամեն մեկը ներկայացրել է իր ծրագիրը, որոշողը ժողովուրդն է, ժողովրդի ցավը տանեմ, ոնց գտնում է նպատակահարմար, ում հետ հույս է կապում, նրան էլ իր ձայնը տալու է»։ Հունիսի 20-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 1998 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 25 ուժ, որից 4-ը դաշինք է, 21-ը՝ կուսակցություն: ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվն, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2,581,093 քաղաքացի։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Չինական կողմը հետաքրքրված է գործակցելու Ակադեմիական քաղաքի նախաձեռնության շրջանակում Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները Գալուզին․ ՀՀ-ի քայլերը կարող են անհնար դարձնել միասնական պաշտպանական համակարգի ստեղծման աշխատանքը Նա ասել է, որ Հայաստանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ–ին բխում է առաջին հերթին հայ ժողովրդի շահերից ՌԴ ԱԳ փոխնախարար․ Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի հաշտեցմանը Նա նշել է, որ ռուսական կողմը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում Բագրատ սրբազան․ Կմեկնենք Վարդենիս, իսկ հունիսի 9–ին մեծ հանրահավաք կլինի Հանրապետության հրապարակում Նա նաև ասել է, որ մանրամասներ հայտնելը վաղաժամ է |