«Վերելքը»՝ Ազատաշենի դեպքի մասին․ Վստահված անձը խախտումներ է նկատել՝ տեղամասից դուրս ծեծկռտուք է եղել

«Վերելքը»՝ Ազատաշենի դեպքի մասին․ Վստահված անձը խախտումներ է նկատել՝ տեղամասից դուրս ծեծկռտուք է եղել

PanARMENIAN.Net - «Վերելք» կուսակցությանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Մասիսի Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում գրանցվեծ միջադեպին, տեղեկացրել է, որ իրենց վստահված անձը խախտումներ է նկատել՝ տեղամասից դուրս ծեծկռտուք է եղել։

«Հունիսի 20-ին՝ ժամը 08։30-ին, Մասիսի Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում լարված իրավիճակ է ստեղծվել: Կուսակցության վստահված անձը նկատել է խախտումներ, որոնց վերաբերյալ փորձել է ստանալ պարզաբանումներ, որից հետո ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն, սկսվել է ծեծկռտուք:

«Վերելք» կուսակցության վստահված անձը և պատգամավորի թեկնածուն տեղափոխվել են հիվանդանոց։ Պահանջում ենք պատկան մարմիններից կատարել գործի օբյեկտիվ և անաչառ հետաքննություն», - ասվում է կուսակցության հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հունիսի 20-ին՝ ժամը 8։30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ազատաշեն գյուղի 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են հնչել: ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից հաղորդել են, որ դեպքի վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն ԲՀԿ և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև, ինչի ժամանակ հնչել է կրակոց գազային ատրճանակից: Ատրճանակը վերցվել է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---