Կարին Տոնոյան․ Այնպիսի երկիր պետք է ստեղծենք, որտեղ ընտրության գնալիս չեն կասկածի՝ ճիշտ են անում, թե՝ ոչ![]() 20 հունիսի 2021 - 17:42 AMT PanARMENIAN.Net - 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 3/27 ընտրատեղամասում քվեարկությունը կատարելուց հետո ասել է, որ այս ընտրություններն ավելի շատ «ի հեճուկս»-ի ընտրություն են՝ մարդիկ ավելի շատ գնում են, ընտրում մեկին, որպեսզի մյուսը չանցնի: «Մենք պետք է ստեղծենք այնպիսի երկիր, որտեղ մարդն ուրախությամբ գնա ընտրության, ոչ թե մինչև վերջին պահը կասկածանքով՝ ճիշտ է անում, թե ոչ»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։ Նա կարծում է, որ այս ընտրություններում մեծ դեր է խաղալու խիղճն ու խղճի դեմ շատ դեպքեր են լինելու: «Էլի Հայաստանի ապագան չի ընտրվում: Մենք պետք է ստեղծենք այդ ապագան: Ես հույսերով չեմ առաջնորդվում, ինձ համար հավատն ու պայքարն են կարևոր: Հավատում եմ, որ մենք կստեղծենք այդ երկիրը, բնականաբար ոչ այս ընտրությունների արդյունքում, բայց կգա այդ օրը: Այդ օրվա համար են եղել բոլոր պայքարները, բոլորը գնացել ու կռվել են այդ հաղթանակի, այդ օրվա համար, որ Հայաստանն այդքան պայծառ ու լուսաավոր, շեն լինի»,- ասել է Տոնոյանը: Հունիսի 20-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 1998 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 25 ուժ, որից 4-ը դաշինք է, 21-ը՝ կուսակցություն: ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվն, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2,581,093 քաղաքացի։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |