Քաղաքացի․ Փաշինյանի աջակիցները հարձակվեցին, ոտքերով ու բռունցքներով հարվածեցին, ճանկռեցին

Քաղաքացի․ Փաշինյանի աջակիցները հարձակվեցին, ոտքերով ու բռունցքներով հարվածեցին, ճանկռեցին

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աջակիցները հարձակվել են քաղաքացուվրա։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է հարձակման ենթարկված Մարիամ Այդինյանը։

«Քիչ առաջ Նիկոլի կողմնակից կանանց մի խումբ 10/25 ընտրատեղամասի մոտ հարձակվեցին ինձ վրա, ծախված անվանեցին, ոտքերով ու բռունցքներով հարվածեցին, ճանկռեցին։

Սպասում եմ ոստիկաններին, որպեսզի արձանագրություն կազմենք», - ասվում է գրառման մեջ։

Այդինյանը նաև լուսանկարներ է հրապարակել։

Հունիսի 20-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 1998 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 25 ուժ, որից 4-ը դաշինք է, 21-ը՝ կուսակցություն:

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվն, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2,581,093 քաղաքացի։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---