Քվեարկությունն ավարտվել է․ Ընտրատեղամասերը փակվել են

Քվեարկությունն ավարտվել է․ Ընտրատեղամասերը փակվել են

PanARMENIAN.Net - Խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է՝ 20։00-ին փակվել են բոլոր ընտրատեղամասերը։

Հունիսի 20-ի՝ ժամը 17։00-ի դրությամբ ՀՀ-ում քվեարկել է 989,972 ընտրող՝ 38․17 տոկոսը։ 2018 թվականին ժամը 17:00-ի դրությամբ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 39.54%-ը կամ 1,025 մլն ընտրող:

Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցել է քաղաքական 25 ուժ, որից 4-ը դաշինք է, 21-ը՝ կուսակցություն:

Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը հրապարակել էր Ազգային ժողովի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվն, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2,581,093 քաղաքացի։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---