Հոսանքազրկումները ՀԷՑ-ի հետ կապ չունեն․ Խնդիրները համակարգային են![]() 20 հունիսի 2021 - 23:06 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը, անդրադառնալով հոսանքազրկումներին Հայաստանի տարբեր մարզերում, ասել է, որ խնդիրը որևէ կապ չունի ՀԷՑ-ի հետ, տեղեկացնում է Sputnik Արմենիան: «Պատճառը Բարձրավոլտ էլեկտրացանցերում առաջացած համակարգային խնդիրներն են»,- նշել է Սարջանյանը։ Թե դրանք երբ կլուծվեն՝ Սարջանյանը չգիտի: Հոսանքազրկված Վանաձորի ընտրատեղամասերից մեկում ձայների հաշվարկը սկսվել է հոսանքի վերականգնումից հետո։ Ավելի վաղ սոցցանցերում տարածված հրապարակումներից հայտնի դարձավ, որ հոսանքազրկումներ են եղել Տավուշում, մասնավորապես` Դիլիջանում ու մի շարք գյուղերում, Լոռիում՝ Վանաձորում, Սպիտակում, Ալավերդիում, մի շարք գյուղերում, Շիրակում՝ Գյումրիում, Արթիկում, Արագածոտնի մարզում՝ Ապարանում, Արմավիրում՝ Արմավիր քաղաքում, Մեծամորում, նաև Երևանի մի շարք վարչական շրջաններում։ 20:00-ին փակվել են բոլոր ընտրատեղամասերը։ Ընթանում է ձայների հաշվարկը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |