Բոլոր ընտրատեղամասերի ձայները հաշված են․ ՔՊ-ն հաղթում է, 2-րդը՝ «Հայաստանն» է![]() 21 հունիսի 2021 - 08:23 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 21-ի՝ ժամը 08:25-ի դրությամբ, բոլոր 2008 ընտրատեղամասի ձայների հաշվարկով, ԱԺ արտահերթ ընտրություններում ձայների մեծամասնությամբ, նախնական տվյալով, հաղթում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը հավաքել է 687,251 ձայն կամ քվեների 53.92%-ը։ Երկրորդը «Հայաստան» դաշինքն է, որը հավաքել է 268,165 ձայն կամ քվեների 21.04%-ը։ Դրան հաջորդում է «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66,633 ձայն կամ 5.23%։ «Բարգավաճ Հայաստանը» հավաքել է 50,416 ձայն կամ քվեների 3.96%-ը, «Հանրապետությունը»՝ 38,714 ձայն կամ 3.04%, ՀԱԿ-ը՝ 19,647 ձայն կամ 1.54%-ը։ Նախնական տվյալով՝ խորհրդարան կանցնեն ՔՊ-ն, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները։ ՔՊ-ից ու «Հայաստանից» բացի,որևէ այլ կուսակցություն կամ դաշինք չի հաղթահարել սահմանված 7 և 5 տոկոս շեմերը։ Օրենքի համաձայն, սակայն, եթե անցողիկ շեմը հաղթահարում են միայն երկու ուժ, ապա մանդատներ տրվում են նաև առավելագույն ձայները հավաքած երրորդ ուժին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |