Փաշինյան․ Տեղի է ունեցել այն, ինչ և կանխատեսվում էր![]() 21 հունիսի 2021 - 08:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացին խոսեց և կայացրեց իր որոշումը, և այս որոշման բովանդակությունը պարզ է, այն ձևակերպվել է դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբում հունիսի 21-ի գիշերը հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ տեղի է ունեցել այն, ինչ և կանխատեսվում էր, հայտնում է Aysor.am-ը։ «Կանխատեսվում էր, որ ՀՀ քաղաքացին այս ընտրություններում անխուսափելիորեն հաղթելու է», - նշեց Փաշինյանը։ Փաշինյանն ասել է, որ հանրային և ազգային միասնությունը վերականգնելու ժամանակն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 2008 տեղամասի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։
Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |