Ալեն Սիմոնյան․ Բերաններդ կփակեք ու գլխիկոր կծառայեք հայ ժողովրդին

Ալեն Սիմոնյան․ Բերաններդ կփակեք ու գլխիկոր կծառայեք հայ ժողովրդին

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հունիսի 20-ին բոլորը ստացան իրենց պատասխանները։

«Երևանցին, Լոռեցին, Սյունեցին, Շուռնուխցին, Հայ ժողովուրդը պատասխանե՛ց ձեզ։ Ասե՛ց, թե ով է դավաճանը և ով հողատուն։ Ձեր ստերը, ձեր ատելությունը վերադարձրեց ձեզ: Բոլոր հայհոյանքներն ու սպառնալիքները վերադարձրեց ձեզ: Բերաններդ կփակեք ու գլխիկոր կծառայեք Հայ ժողովրդին, ինչպես մենք ենք ծառայում: Ուղղակի, ձեր համար դա պատիժ է, մեր համար հպարտություն է՝ միշտ:

Կեցցե մեծ, իմաստուն, ուժեղ ուժեղ ուժեղ Հայ ժողովուրդս»,-ասվում է գրառման մեջ:

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---