ԱՊՀ դիտորդներ․ Խախտումներ, որոնք կազդեին ընտրության արդյունքների վրա, չեն գրանցվել21 հունիսի 2021 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են ՀՀ ընտրական օրենսդրությանն ու Սահմանադրությանը լիովին համապատասխան։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը՝ նշելով, որ ընտրությունները կազմակերպվել են բարձր մակարդակով։ Նա հավելել է, որ դիտորդները չեն արձանագրել խախտումներ, որոնք կազդեին մարդկանց կամարտահայտման ու ընտրությունների արդյունքների վրա, տեղեկացնում է Panorama.am-ը։ ԱՊՀ դիտորդները նշել են, որ Հայաստանում ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում։ Նեմատովը նաև ասել է, որ ձայների հաշվարկի ժամանակ Հայաստանի մի շարք քաղաքներում լույսի անջատումները չեն ազդել խորհրդարանական ընտրություններում քվեարկության արդյունքների վրա։ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի առաքելության համակարգող Կանիբեկ Իմանալիևը ևս նշել է, որ ընտրություններն անցել են ՀՀ օրենսդրությանն համապատասխան։ «Իհարկե, կատարյալ ընտրություններ չեն լինում։ Եղել են որոշ թերություններ, սակայն դրանք նշանակալի չեն եղել ու չեն ազդել արդյունքների վրա»,- ասել է Իմանալիևը՝ նշելով, որ առավոտյան այցելել են մի տեղամաս, որտեղ 25 կուսակցություն-դաշինքներից որևէ մեկի վստահված անձ չի եղել։ Իմանալիևի խոսքով, համաճարակային իրավիճակում 49․4 տոկոս մասնակցությունն արտացոլում է ընտրողների տրամադրությունը: «Այսինքն, տեղի են ունեցել ընտրություններ բառի դասական իմաստով»,- ասել է Իմանալիևը։ Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |