ԵԽԽՎ առաքելության ղեկավար․ Ամբողջությամբ ընդունում ենք ՀՀ-ում արտահերթի արդյունքները21 հունիսի 2021 - 16:27 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ առաքելության ղեկավար Ջորջ Կաթրուգալոսը, ամփոփելով հունիսի 20-ին ՀՀ-ում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները, հայտարարել է, որ, չնայած դժվարություններին և բևեռացված քաղաքական միջավայրին, ընտրություններն արդարացիորեն են կազմակերպվել, ժողովրդավարական բնույթը չի խաթարվել։ Նա նշել է, որ ամբողջությամբ ընդունում են ընտրությունների արդյունքները, գրում է Aysor.am-ը։ «Մենք տեսել ենք որոշ չնչին տեխնիկական խախտումներ որոշ տեղամասերում, բայց սա որևէ կերպ հարցականի տակ չի դնում ժողովրդավարական և սահմանադրական կարգը, որն անհրաժեշտ է նման ընտրություններ կազմակերպելու համար», - ասել է ԵԽԽՎ առաքելության ղեկավարը։ ԵԱՀԿ ԽՎ առաքելության ղեկավար Կարի Հենրիկսենն իր հերթին հայտարարել է, որ ընտրություններն ընդհանուր առմամբ մրցակցային էին և, հաշվի առնելով բավականին սեղմ ժամկետը, բավականին լավ կազմակերպված, գրում է Sputnik Արմենիան։ Ըստ նրա, հաշվի առնելով Ընտրական օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունները, կար որոշակի իրավական անորոշություն։ Այնուամենայնիվ, ըստ նրա, ընտրությունները կազմակերպված էին բարձր մակարդակով և վայելում էին ընտրողների վստահությունը։ «Հարգվել են հիմնական իրավունքներն ու ազատությունները, հավասար պայմաններ են ստեղծվել բոլորի համար ընտրարշավի կազմակերպման համար»,-ասել է նա։ Միևնույն ժամանակ, նա նշել է ընտրարաշավի չափազանց մեծ անձնավորվածությունը։ Ըստ նրա՝ միջանձնային հակասությունները խոչընդոտել են նախընտրական ծրագրերի և գաղափարների մրցակցությանը։ Անդրադառնալով տեխնիկական մասին՝ նա ասել է, որ ընտրատեղամասերից շատերը մատչելի չէին հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Կապանում ԻԻՀ հյուպատոսարանում խոնարհել են դրոշը. Մարդիկ ծաղիկներ են դնում շենքի մոտ ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՊՆ ղեկավարը ևս ցավակցել են Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել փոխնախարար Քանիին Նա այդ պաշտոնում կփոխարինի վթարից զոհված Աբդոլլահիանին Կիրանց-Աճարկուտ ճանապարհը հիմնանորոգվում է Այլ մանրամասներ հայտնի չեն Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին Team Solutions-ը հանդիսանում է Թիմ ընկերությունների խմբի մաս |