«5165» շարժումը չի ընդունում ընտրությունների արդյունքները![]() 21 հունիսի 2021 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակից «5165» շարժումը հայտարարել է, որ ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարականի չափանիշներին և չի ընդունում դրանց արդյունքը: Անկախ հրապարակված պաշտոնական արդյունքներից, «5165» շարժումը համարում է, որ «ներկա վարչախմբի գոյությունը կործանարար է պետականության համար, և իրենք շարունակելու են պայքարը հանուն Հայի և Հայաստանի»։ «Պարտավոր ենք նշել, որ տեղի ունեցած ընտրություններն անցան համատարած խախտումներով, ամբողջ քարոզարշավի ընթացքում օգտագործվեց իշխանական ռեսուրսը, գործի դրվեցին վաղուց հայտնի մեթոդները, տարբեր ուժերի կողմից գեներացվեց աննախադեպ ատելության մթնոլորտ, հնչեցվեցին սպառնալիքներ և բռնության կոչեր, առկա էին ընտրողների ուռճացված ցուցակներ և անճշտություններ, քվեների հաշվարկի ընթացքում եղան քաղաքների հոսանքազրկումներ»,-ասվում է շարժման հայտարարության մեջ։ Շարժումը շնորհակալություն է հայտնում ՀՀ այն քաղաքացիներին, որոնք վստահեցին և քվեարկեցին իրենց օգտին: «Այս բոլոր ձայները չափազանց թանկ և պարտավորեցնող են մեզ համար, և հավատացնում ենք, որ մեր շարունակական պայքարը ապացուցելու է ձեր վստահության կարևորությունը»,-ասվում է հայտարարության մեջ: Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |