Լավրովը՝ ՀՀ-ում արտահերթի մասին․Պետք է սպասել կառավարության ձևավորմանը

Լավրովը՝ ՀՀ-ում արտահերթի մասին․Պետք է սպասել կառավարության ձևավորմանը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանում ընտրությունները դեռ նոր են տեղի ունեցել, պետք է սպասել կառավարության ձևավորմանը՝ հասկանալու, թե այդ գործընթանցներն ինչպես կարող են ազդել նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա։

«Ընտրությունները նոր են տեղի ունեցել, դեռ հասկանալի չէ, թե այդ արդյունքներն ինչպես կազդեն նոր պայմաններում քաղաքական կյանքի ձևավորման վրա: Եկեք սպասենք մինչև այնտեղ կառավարություն ձևավորվի»,-ասել է Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նրա, Մոսկվայի համար ելակետային է այն, որ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ հայտարարությունը, որով դադարեցվեց պատերազմը և գործի է դրվում տնտեսական փոխգործակցության գործընթացը, աշխատում է:

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---