Բաքվում հայ գերիների դեմ հարուցված քրգործով հերթական նիստն է սպասվում23 հունիսի 2021 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 23-ին Բաքվում տեղի կունենա հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դեմ հարուցված քրգործով հերթական դատական նիստը։ Նիստը տեղի կունենա Յասամալիի շրջանային դատարանում՝ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի նախագահությամբ։ Ապօրինաբար Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին մեղադրում են առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ «ադրբեջանցի գերիների հանդեպ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մեջ»։ Նախորդ դատական նիստում ցուցմունքներ են տվել այսպես կոչված «տուժածները»։ Մկրտչայնն ու Խոսրովյանն իրենց մեղավորությունը չեն ընդունում։ Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված վերջին ագրեսիայի ընթացքում գերեվարված Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ պաշտոնական Բաքվի կողմից քրեական հետապնդման փաստը: Նշվել է, որ Ադրբեջանում պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք, անկախ իրենց գերեվարման ժամկետներից և հանգամանքներից, պետք է շուտափույթ ազատ արձակվեն և հայրենադարձվեն առանց որևէ նախապայմանի: Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին, որոնք, ըստ հայկական կողմի տվյալների, մոտ 200-ն են։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ առնվազն 19 հայ գերի սպանվել է գերեվարվելուց հետո, այդ թվում՝ 4 կին։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |