Լուկաշենկոն շնորհավորել է ՔՊ-ին ընտրություններում հաղթանակի առթիվ

Լուկաշենկոն շնորհավորել է ՔՊ-ին ընտրություններում հաղթանակի առթիվ

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթանակի առթիվ, տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությոնը։

«Ձեր նպատակասլացությունն ու նվիրված ծառայությունը հայ ժողովրդի շահերին դարձան հաջողության գրավականը երկրի համար կարևոր հասարակական-քաղաքական ընտրարշավում»,-նշել է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ Մինսկի և Երևանի միջև փոխգործակցությունը տարբեր ոլորտներում կշարունակի զարգանալ՝ ի շահ երկու երկրի ժողովուրդների բարեկամության և բարգավաճման։

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---