Բաքվում դատում են 44-օրյա պատերազմի մասնակից ՌԴ քաղաքացուն![]() 23 հունիսի 2021 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում հունիսի 23-ին մեկնարկել է 44-օրյա պատերազմի մասնակից ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովի դեմ հարուցված քրգործով դատավարությունը։ Դատավոր Սամիր Ալիևի նախագահությամբ ընթացող նիստում ճշտվել են մեղադրյալի տվյալները, դատավորը ներկայացրել է նրա իրավունքները, գրում է «Sputnik Ադրբեջանը»։ Հաջորդ նիստը կկայանա հունիսի 30-ին։ Դուբակովին մեղադրում են Ադրբեջանի ՔՕ «ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում» 214-3.1 հովածով, «անդամակցություն կամ մասնակցություն հանցավոր խմբավորմանը» 218.2 հոդվածով, Ադրբեջանի սահմանի ապօրինի հատում 318.2 հոդվածով։ Հունիսի 23-ին Բաքվում նաև տեղի կունենա հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դեմ հարուցված քրգործով հերթական դատական նիստը։ Բաքուն արդեն 20 տարվա ազատազրկման է դատապարտել Ադրբեջանում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեկչյանին։ Նրան մեղադրում են «ահաբեկչական գործողությունների» մեջ, սակայն նա ժխտել է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ քննության ժամանակ ցուցմունքները տվել է ճնշման տակ։ Էուլջեկչյանի դեմ ամբողջ մեղադրանքը կառուցված է նրա «խոստովանական» ցուցմունքների վրա։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |