ԿԽՄԿ նախագահը դրական է գնահատել ԼՂ-ում ՌԴ հետ գործակցությունը![]() 23 հունիսի 2021 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերը, Մոսկվա կատարելիք այցին ընդառաջ, դրական է գնահատել փոխգործակցությունը ՌԴ հետ, այդ թվում` Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում: Նա նշել է, որ ՌԴ-ն միջազգային ասպարեզում առանցքային դերակատարներից է և կարող է կարևոր մասնակցություն ունենալ ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծմանը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք տարբեր ոլորտներում ՌԴ հետ ունենք համագործակցության բարձր մակարդակ, ինչպես, օրինակ, Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի դեպքերում է։ Կարևոր է, որ միջազգային դերակատարները գործեն հումանիտար հարցերի կարգավորման հարցերում»,- հայտարարել է Մաուրերը: Հունիսի 23-ին նախատեսված է Պետեր Մաուրերի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Մաուրերը կմասնակցի Մոսկվայի Միջազգային անվտանգության խորհրդաժողովին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |