Պուտին․ ՌԴ-ն վճռորոշ դեր է ունեցել ԼՂ հակամարտության կասեցման գործում![]() 23 հունիսի 2021 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը վճռորոշ դերակատարություն է ունեցել ԼՂ հակամարտության կասեցման գործում։ Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Մոսկվայի Միջազգային անվտանգության IX խորհրդաժողովի մասնակիցներին և հյուրերին ուղղված իր տեսաուղերձում: «Ռուս խաղաղապահները հուսալիորեն երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում, շատ բան են անում հումանիտար իրավիճակի բարելավման, տարածքների ականզերծման և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման համար»,-ասել է նա, տեղեկացնում է Kremlin.ru-ն։ Նա հավելել է, որ ՌԴ-ն երբեք չի մոռանում այն պատասխանատվության մասին, որ կրում է հարևան երկրների անվտանգության համար, որոնց հետ կապված է անխախտելի պատմական, մշակութային և մարդկային կապերով։ «Մենք մտադիր ենք հետագայում ևս նպաստել տարածաշրջանային հակամարտությանների ապասրացմանը, խաղաղության և կայունության ամրապնդմանը մեր ընդհանուր մայրցամաքում»,-ասել է նա։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |