Թուրքիան Ադրբեջանին բարդ իրադրության մեջ է դրել16 մարտի 2009 - 20:35 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան եւ Հայաստանը խաղաղ բանակցությունների ճանապարհին են, որոնք կարող են ավարտվել հայ-թուրքական սահմանի բացմամբ: Ադրբեջանի Քաղաքական նորամուծությունների եւ տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուի կարծիքով, մոտակա երկու տարիների ընթացքում այդ իրադարձությունը չի կարող համապատասխանել Ադրբեջանի ազգային շահերին:«Մեր ներկայիս կոնցեպցիան կառուցված է Ադրբեջանի եւ մեր եղբայր Թուրքիայի կողմից Հայաստանի մեկուսացման վրա: Մենք հասկանում ենք, որ այդ մեկուսացումը մասնակի է եւ չի կարող ամբողջությամբ փակել Հայաստանի ելքն արտաքին աշխարհ: Մենք նաեւ հասկանում ենք, որ այդ սահմանի բացումը տնտեսական ցնցում չի դառնա Ադրբեջանի համար, ինչպես եւ շատ չի փոխի հասարակ հայերի կյանքի մակարդակը: Բայց հայ-թուրքական սահմանի բացումը մոտակա երկու տարիների ընթացքում` նախքան Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը, հարված կլինի ինչպես Ադրբեջանի շահերին, այնպես էլ ադրբեջանա-թուրքական հարաբերություններին: Ես հավատում եմ, որ Անկարայում դա հաշվի են առնում եւ իրենց քաղաքականությունը վարում են` հաշվի առնելով Բաքվի կարծիքը եւ ղարաբաղյան խաղաղ գործընթացին զուգահեռ»»- հայտնել է նա: «Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի բացման գործընթացը երկար է, այդ ժամանակամիջոցում Ադրբեջանը կկարողանա գործնական հակամիջոցներ ձեռնարկել սեփական շահերի պաշտպանության համար»,- Բաքվում ասել է Ահմեդօղլուն: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը միշտ էլ Թուրքիայի կողքին է եղել` հաշվի առնելով նրա շահերը. «Ադրբեջանը կարող էր իր էներգետիկ հոսքերը ուղղել Վրաստանով Եվրոպա` Ուկրաինա, Մոլդովա եւ Ռումինիա: Այդ ճանապարհը մեզ համար տնտեսապես ավելի շահավետ է: Բայց Ադրբեջանը ընտրեց Թուրքիայով անցնող ճանապարհը, քանի որ այդ երկիրը Ադրբեջանի եղբայրական, ռազմավարական գործընկերն է»: Քաղաքագետի խոսքով, Թուրքիայի ներկայիս վարչակազմը` ի դեմս Արդարություն եւ զարգացում կուսակցության (AKP) առաջնորդի, Ադրբեջանը բարդ իրադրության մեջ դրեց` խաղարկելով Հայաստանի հետ մտերմացումը: «Մենք հայ-թուրքական սահմանի մոտալուտ բացման հեռանկարին համապատասխան նոր արտաքին քաղաքական կոնցեպցիա ընդունելու ժամանակ չունենք»,- ընդգծել է Ահմեդօղլուն, հաղորդում է «Նովոստի-Ադրբեջանը»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |