Բաբաջանյանի մեքենայի վրա կրակելու կասկածանքով ձերբակալվել է![]() 23 հունիսի 2021 - 15:10 AMT PanARMENIAN.Net - «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» նախընտրական ցուցակը գլխավորած Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա կրակոց արձակելու դեպքի մի շարք հանգամանքներ են պարզվել՝ կրակելու կասկածանքով ձերբակալվել է Երևանի 44–ամյա բնակիչը, տեղեկացնում է Հատուկ քննչական կոմիտեն։ Հունիսի 20-ին` ժամը 02:00-ից 10:00-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից կրակոց է արձակել Նորք-Մարաշ փողոցում կայանված «Լենդ քրաուզեր պռադո» մակնիշի մեքենայի վրա` պատճառելով գույքային վնաս: Դեպքի առթիվ հարուցվել էր քրգործ՝ ՔՕ 185-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով: Նկատի ունենալով, որ Բաբաջանյանի նկատմամբ ոտնձգությունը տեղի է ունեցել ԱԺ արտահերթ ընտրությունների օրը, անհայտ անձի կողմից քաղգործչի՝ վերջինիս գործունեությունը դիտավորությամբ դադարեցնելու նպատակով իրականացված առերևույթ ոտնձգության վերաբերյալ ՔՕ 34-305-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է ևս մեկ քրգործ: Հունիսի 22-ին որոշում է կայացվել քրգործերը միացնելու և մեկ վարույթում շարունակելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |