Հնդկաստանը հայտնել է Covid-19-ի «դելտա-պլյուս» շտամի «կայծակնային» վարակելիության մասին![]() 23 հունիսի 2021 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Հնդկաստանում հայտարարել են կորոնավիրուսի «դելտա-պլյուս» շտամի «կայծակնային» վարակելիության մասին։ Այդ մասին հայտարարել է Բժշկական գիտությունների համահնդկական ինստիտուտի տնօրեն Ռանդիպա Գուլերիան։ Ըստ գիտնականի, բավական է ուղղակի անցնել հիվանդ մարդու մոտով առանց դիմակի։ Թեև անվտանգության միջոցների կիրառումը կնպաստի վարակի կասեցմանը, իշխանությունները նախկինի պես մտահոգ են մոնոկլոնալ հակամարմինների հանդեպ նոր շտամի կայնությամբ և իմունիտետը «շրջանցելու» ունակությամբ, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Հնդիկ մասնագետներն ուսումնասիրում են հնդկական շտամը և կիմանանք, թե որքանով են արդյունավետ այս դեպքում պատվաստումները»,-ասել է Գուլերիան։ Կորոնավիրուսի հնդկական շտամը հայտնաբերվել է 2021-ի մարտին։ Հետագայում առանձնացվել է 3 ենթատեսակ՝ B.1.617.1, B.1.617.2 և B.1.617.3, որոնք տաբերվում են մուտացիաներով։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |