Ռուսները նախազգուշական կրակ են բացել բրիտանական ռազմանավի ուղղությամբ․ Բրիտանական կցորդը կանչվել է ՌԴ ՊՆ![]() 23 հունիսի 2021 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Ռուս զինվորականները նախազգուշական կրակ են բացել Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմի Defender ականակիր նավի ընթացքի ուղղությամբ, որը Սև ծովում մտել է Ռուսաստանի Դաշնության տարածք։ Արդյունքում նավը փոխել է ուղղությունը, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Միջադեպը տեղի է ունեցել Սև ծովի Ֆիոլենտ հրվանդանի շրջանում։ «Ռազմանավը նախապես զգուշացվել էր, որ ՌԴ պետական սահմանը հատելու դեպքում զենք է կիրառվելու։ Զգուշացումն անտեսվել է»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է Interfax.ru-ն։ Միջադեպի պատճառով Մոսկվայում Մեծ Բրիտանիայի ռազմական կցորդը կանչվել է ՌԴ ՊՆ։ ՌԴ զինվորականները հայտարարել են, որ սահմանապահ ռազմանավաը զգուշացնող կրակ է բացել 12:06-ին և 12:08-ին, իսկ Սու-24Մ կործանիչը 12։19-ին նախազգուշական ռմբակոծություն է իրականացրել Defender ռազմանավի ընթացի ուղղությամբ։ Ռուսական կողմը 4 բեկորաֆուգասային ռումբ է օգտագործել։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |