Շենգավիթում Հրանտ Վարդանյանի անունով փողոց է անվանափոխվել

Շենգավիթում Հրանտ Վարդանյանի անունով փողոց է անվանափոխվել

PanARMENIAN.Net - Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շահամիրյանների փողոցն այսուհետ կկրի հայտնի հայտնի գործարար, «Գրանդ Հոլդինգի» հիմնադիր և ղեկավար, բարեգործ Հրանտ Վարդանյանի անունը։ Այդպիսի որոշում է կայացվել Երևանի ավագանու նիստում։

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պարտավորվել է իրականացնել փողոցի բարեկարգման աշխատանքները, որոնք մեկնարկել են 2020-ից:

Շահամիրյանների փողոցը Վարդանյանի անունով անվանափոխելու առաջարկը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ փողոցի վրա տեղակայված 14 շենք-շինությունից 12-ը պատկանում են Վարդանյանի հիմնադրած, այդտեղ հասցեավորված և գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների: Այդ փողոցում է գտնվում նաև «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը:

Փողոցն անվանափոխելու նամակով Երևանի քաղաքապետին էին դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարը, «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը և Հայաստանի գործատուների հանրապետական միությունը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---