ԿԸՀ-ն 70-ից ավելի տեղամասում վերահաշվարկ է անում․ Որոշներում անհամապատասխանություններ կան![]() 23 հունիսի 2021 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) 70-ից ավելի ընտրատեղամասում քվեների վերահաշվարկ է իրականացնում։ Գործընթացը կշարունակվի մինչև ուրբաթ՝ հունիսի 25-ը։ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն ասել է, որ հունիսի 22-ին վերահաշվարկ է անցկացվել 6 տեղամասում և միայն մեկում է անհամապատասխանություն արձանագրվել․ Վանաձորի 23/47 տեղամասում վերահաշվարկի արդյունքում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ձայները աճել են մոտ 90-ով, գրում է «Ազատությունը»։ Տեխնիկական խնդիրներ արձանագրվել են նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները հաշվարկելիս առնվազն 3 տեղամասում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը՝ 4/2 տեղամասում մոռացել էին ավելացնել զրո, և 390-ի փոխարեն մուտքագրվել էր 39, 4/3-ում 409-ի փոխարեն՝ 49, 4/44-ում 281-ի փոխարեն՝ 28: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության Երևանի ավագանու նախկին անդամ Հռիփսիմե Առաքելյանը ևս ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է որոշ թվեր․ «Կապան համայնքի Ձորք թաղամասի 35/17 տեղամասի «Հայաստան» դաշինքի 258 ձայները արձանագրության մեջ նշվել են 0, փոխարենը 258 ձայն արձանագրվել է եվրոպական կուսակցության օգտին»,-գրել է նա: Առաքելյանը նշել է, որ անհապատասխանություններ կան նաև Ազգային ժողովրդավարական բևեռի պարագայում․ 31/28 - 0, իրականում՝ 8, 31/39 - 0, իրականում՝ 33, 31/41 - 0, իրականում՝ 23, 31/42 - 0, իրականում՝ 17, 31/54 - 0, իրականում՝ 14։ ԿԸՀ արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքերը կամփոփի հունիսի 27-ին՝ ընտրություններից մեկ շաբաթ անց։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |