Նիդերլանդների խորհրդարանի թուրքական խմբակցությունը միացել է հայ գերիներին ազատելու պահանջին![]() 23 հունիսի 2021 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդների խորհրդարանի թուրքական խմբակցությունը միացել է հայ գերիներին ազատելու պահանջին։ Թուրքիայի և Ադրբեջանի շահերի սպասարկմամբ հայտնի Նիդերլանդներում գործող Denk կուսակցության երեքհոգանոց խմբակցությունը փոխել է իր դիրքորոշումը և միացել անցյալ շաբաթ ընդունված խորհրդարանի բանաձևին, գրում է Արմենպրեսը։ Այն կոչ է անում ԱԳ նախարարին եվրոպական մակարդակով ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց անմիջապես հայրենադարձելու պահանջով։ Denk կուսակցությունը Թուրքիայի ղեկավարի շահերն առաջ մղող ուժի համբավ ունի, որը սովորաբար ընտրվում է մի քանի հարյուր հազարանոց թուրքական համայնքի ձայների հաշվին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |