Ֆրանսիայի նախագահի անունից Հակոբ Անդրեասյանին շնորհվել է «Արժանիքի ազգային շքանշան»24 հունիսի 2021 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը Ֆրանսիայի նախագահի անունից արժանացել է «Արժանիքի ազգային շքանշանի»։ Շքանշանն Անդրեասյանին հանձնել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Շքանշանը շնորհվել է հայ-ֆրանսիական գործընկերության և կապերի ամրապնդման համար: Շքանշանի հիմնադիրը Շառլ դը Գոլն է: «Ակբա բանկը հայ-ֆրանսիական տնտեսական կապերի զարգացման կարևորագույն օղակներից է՝ ի դեմս պարոն Անդրեասյանի, ում անձնական ներդրումը այս գործում նշանակալի է: Բացի տնտեսական հարաբերությունների շարունակական ամրապնդումը, բանկը մեծ աշխատանքներ է իրականացնում մշակութային, կրթական, հասարակական ոլորտում՝ լինելով հայ–ֆրանսիական մշակութային կապերի զարգացման կարևոր խթան» ,- նշել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:
«Շքանշանը շնորհվել է ոչ թե Հակոբ Անդրեասյանին, այլ Ակբա բանկի տնօրենին, իսկ Ակբայի տնօրենի գործունեությունը պայմանավորված չէ մեկ անձով: Այս շքանշանի ստանալն ու նման պատվի արժանանալը բանկի 1500 աշխատակիցների և ֆինանսական խմբի մյուս անդամների՝ ԱԳԲԱ Լիզինգի և Ամունդի-ԱԿԲԱ-ի աշխատակիցների գործունության արդյունքն է, բոլորի ներդրման արդյունքը»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
«Արժանիքի ազգային շքանշանով» պարգևատրվել են տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող անձինք, ովքեր իրենց աշխատանքով նպաստել են աշխարհում Ֆրանսիայի ազդեցության տարածմանը և բարեկամության ամրապնդմանը։ Մանրամասները՝ տեսանյութում Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |