Պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի մորը ՀՔԾ են կանչել![]() 24 հունիսի 2021 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի մորը ՀՔԾ են հրավիրել։ Այդ մասին ֆեսյբուքյան իր էջում տեղեկացրել է Ալբերտի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը՝ նշելով, որ նրան հրավիրել են քննչական ծառայություն քաղաքական բացահայտումների համար։ «Պատերազմի օրերին և հետո բազմիցս շոշափվեցին ու փաստեր բերվեցին դավադիր, նախապես պլանավորած գործողությունների մասին, որոնք ի վնաս մեր հայ զինվորի էր արվել։ Ես, որպես հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայր, ակնկալում էի, որ մի օր հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչները կթակեն իմ և մյուսների դուռը նշված ոլորտի բացահայտումներ կամ պարզաբանումներ անելու նպատակով։ Բայց ոչ, այսօր քննչական ծառայությունը հրավիրում է Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին քննչական ծառայություն քաղաքական բացահայտումների համար։ Ծանուցումը տեղադրում եմ: Հ.Գ Վերջապես հարգել սովորեք»,-ասվում է գրառման մեջ։ Հոկտեմբերի 8-ին Արցախի մարտերում զոհվել է զինծառայող, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանը, ում լուսանկարը լայն տարածում էր ունեցել ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մամուլում։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Ընթերցեք նաև․ Արտակ Հովհաննիսյան․ Գերությունից վերադարձած Էրիկն ու Ալբերտը եղբայրներ են ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |