Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը![]() 25 հունիսի 2021 - 11:19 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Զրուցակիցները դրական են գանահատել Հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման համատեղ ռուս-թուրքական դիտարկման կենտրոնի գործունեությունը։ Թուրքիայի նախագահը հավանություն է տվել նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների ամբոջ ծավալով իրականացմանն ուղղված ռուսական ջանքերին, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հաստատվել է համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը, այդ թվում՝ ի շահ տարածաշրջանի տնտեսական զարգացման և տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման։ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Պուտինին ավիահաղորդակցությունը վերսկսելու, ինչպես նաև «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաքումը սկսելու համար։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |