ԶՈւ ՀՕՊ և ինժեներական զորքերի պետերն ազատվել են պաշտոններից![]() 25 հունիսի 2021 - 12:49 AMT PanARMENIAN.Net - ԶՈւ ՀՕՊ և ինժեներական զորքերի պետերն ազատվել են աշխատանքից։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագրերը։ Արմեն Վարդանյանն ազատվել է ԶՈւ ւժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից։ Հրամանագիրը ստորագրվել է՝ «հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը»։ Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Իշխան Մաթևոսյանն ազատվել է ԶՈւ ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից: ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ-վարչության պետ Արմեն Վարդանյանը և ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ Իշխան Մաթևոսյանը ԶՈւ հրամկազմի այն ներկայացուցիչների թվում էին, որոնք միացել էին ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |