Հայոց ցեղասպանության մասին Ադիրանա Սեւանի նոր պիեսը կբեմադրվի ԱՄՆ-ում16 մարտի 2009 - 22:10 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի դերասանուհի եւ դրամատուրգ, էթնիկ հայ Ադրիանա Սեւանը Լոս-Անջելեսում կանացի թատերական փառատոնի (The Los Angeles Women's Thatre Festival) պարգեւի է արժանացել: Փառատոնի բացումը տեղի կունենա մարտի 26-ին Սանտա Մոնիկայում: Պարգեւը տրվում է դրամատուրգիայի մեջ նրա զգալի ներդրման համար:Անցյալ տարի Ադրիանա Սեւանը պարգեւ ստացավ որպես Արեւելյան Ամերիկայի լավագույն դրամատուրգ (Middle East America Distinguished Playwright Award): Այդ պարգեւը նրան հնարավորություն տվեց գրելու նոր պիես, որը պատմում է այն մասին, թե ինչպես են իր նախնիները փրկվել Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունից: Պիեսի բեմադրությանը աջակցելու է Նյու-Յորքյան The Lark Play Development Center կենտրոնը, Չիկագոյի Silk Road Theatre Company թատրոնը եւ Սան-Ֆրանցիսկոյի Golden Thread-ը: 2006թ. Ադրիանա Սեւանը «Հավաքելով թռիչքը» (Taking Flight) պիեսով մուտք գործեց Քիրք Դուգլասի թատրոնի բեմ, ինչի համար արժանացավ Սան Դիեգոյի թատերական քննադատների պարգեւին (San Diego Theatre Critics Circle Award): Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |