Աջափնյակում ևս 5 ապօրինի կառույց է ապամոնտաժվել![]() 25 հունիսի 2021 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 24-ին քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ միայն Աջափնյակում ևս 5 ապօրինի կառույց է ապամոնտաժվել: Քաղաքապետարանին ապամոնտաժման ընթացքում աջակցում է ՀՀ ոստիկանությունը՝ պահպանելով հասարակական կարգը քանդման աշխատանքների ընթացքում, տեղեկացնում է քաղաքապետարանը։ Վերջին շաբաթվա ինտենսիվ ապամոնտաժումներից առաջ, վերջին 6 ամսում միայն Աջափնյակում 34 ինքնակամ կառույց է ապամոնտաժվելб գործընթացը շարունակվում է։ Քաղաքապետարանը կրկին հորդորում է հարգել օրենքը և զերծ մնալ հանրության շահը ոտնահարող գործողություններից: Հունիսի 22-ին ավագանու նիստում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով ապօրինի շինարարությանը Աջափնյակում, որտեղ գնալով ավելանում են ապօրինի կրպակները, հայտարարել էր, որ այդ վարչական շրջանում զինված ավազակախումբ է գործում։ «Մի մեծ բանդա է գործում՝ 40-50 հոգի։ Ոչ սթափ վիճակում, զինված, ուղղակի հարձակվել են մեր 7-8 աշխատակցի ու 3 ոստիկանի վրա։ Եթե այդ օրը մեր աշխատակիցները կանգ չառնեին, շատ հավանական էր, որ մարդասպանություն տեղի ունենար,»,-ասել էր Մարությանը՝ հավելելով, որ քաղաքապետարանն իր լիազորությունների սահմաններում իսկապես ամեն ինչ անում է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |