ՄԻԵԴ-ն Ադրբեջանի դեմ գործերով 3 հայց է բավարարել25 հունիսի 2021 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ՄԻԵԴ-ը, Ադրբեջանի դեմ գործերով 3 հայց է բավարարել։ Որոշումները կայացվել են Ադրբեջանի քաղաքացիների 6 բողոքի հիման վրա։ Ադրբեջանի կառավարությունը հայցվորներին ընդհանուր առմամբ պետք է 20,200 եվրո (մոտ $17,000) վճարի որպես բարոյական վնասի փոխհատուցում, գրում է Jam News-ը։ Փոխհատուցումը պետք է վճարվի 3 ամսում։ Վերոնշյալ գործերում հայցվորները դիմել էին ազգային դատարաններ քաղաքացիական հայցերով, սակայն ադրբեջանական դատարանները քննել են գործերը հայցվորների բացակայությամբ՝ չտեղեկացնելով նրանց դատական նիստերի անցկացման վայրի և ժամի մասի։ Իսկ հետո հայցվորների օգտին ընդունված որոշումները չեն կատարվել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |