Ալիևը հուսով է` ընտրություններից հետո ՀՀ-ից խաղաղ պայմանագրի մասով դրական պատասխան կստանա25 հունիսի 2021 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուսով է, որ Հայաստանի իշխանություններն ընտրություններից հետո դրական պատասխան կտան Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի կնքմանը։ Ալիևն այդ մասին հայտարարել է Բաքվում Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը, գրում է Interfax.az-ը։ «Հայաստանի կառավարությունն անտեսում է մեր բոլոր հայտարարությունները ՀՀ հետ խաղաղ պայմանագրի վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին։ Չի բացառվում, որ նախընտրական իրավիճակը չէր նպաստում նման հայտարարություններին։ Սակայն, այժմ, Հայաստանում ընտրություններից հետո, մենք հուսով ենք, որ դրական պատասխան կլինի»,- ասել է Ալիևը։ Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն, Լիտվայի ԱԳՆ ղեկավար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը տարածաշրջանային այցով նաև ՀՀ կժամանեն։ Պատվիրակության կազմում են նաև ԱԳԵԾ՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթը և Հվ․ Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |