ՌԴ-ում թույլատրել են պատվաստել հղիներին «Սպուտնիկ V»-ով25 հունիսի 2021 - 20:10 AMT PanARMENIAN.Net - ՌԴ առողջապահության նախարարությունը թույլատրել է պատվաստել հղիներին «Սպուտնիկ V»-ով։ Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։ «Դա թույլ կտա պատվաստել կորոնավիրուսի ծանր ընթացքի բարձր ռիսկով հղիներին»,-ասել է նա, գրում է Interfax-ը։ Նա նշել է, որ որոշումը կայացվել է կլինիկական հետազոտությունների դրական արդյունքների և պատվաստանյութի անվտանգության, ինչպես նաև կլինիկական հետազոտություններում դրա արդյունավետության և անվտանգության հիման վրա, նաև հետգրանցման շրջանում։ Կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութը կիրառվում է նաև Հայաստանում։ «Սպուտնիկ V»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել Կապանում ԻԻՀ հյուպատոսարանում խոնարհել են դրոշը. Մարդիկ ծաղիկներ են դնում շենքի մոտ ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՊՆ ղեկավարը ևս ցավակցել են Կիրանց-Աճարկուտ ճանապարհը հիմնանորոգվում է Այլ մանրամասներ հայտնի չեն Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին Team Solutions-ը հանդիսանում է Թիմ ընկերությունների խմբի մաս |