Կապառոսը երկարաձգել է պայմանագիրը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հետ

Կապառոսը երկարաձգել է պայմանագիրը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երկարաձգել է պայմանագիրը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ: 65-ամյա մասնագետը կշարունակի պաշտոնավարել մինչև 2022-ի ավարտը, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը 11 խաղ է անցկացրել, որից 6-ում հաղթել է, 2-ում պարտվել և 3 ոչ-ոքի գրանցել: Նրա օրոք Հայաստանի հավաքականը հաղթել է Ազգերի լիգայի իր խմբում, իսկ Աշխարհի 2022-ի առաջնության նախընտրական փուլի իր խմբում 3 հաղթանակ է տարել 3 խաղում և 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Կապառոսը գլխավորում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2020-ի մարտից։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---