Քոչարյանը հանդիպել է «Հայաստան» դաշինքի թիմակից համայնքների ղեկավարների հետ![]() 26 հունիսի 2021 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին, «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է անցկացրել դաշինքի թիմակից համայնքների ղեկավարների հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են հետընտրական իրավիճակը և առաջիկա աշխատանքները։ Քոչարյանը վստահություն է հայտնել, որ դաշինքի ներկայացուցիչները պետք է չտրվեն իշխանության կողմից իրականացվող ապօրինի ճնշումներին և պետք է շարունակեն իրենց բնականոն աշխատանքը՝ հանուն համայնքների բարեկեցության։ Քննարկման ժամանակ արծարծվել են նաև համայնքների ղեկավարներին ըստ անհրաժեշտության ցուցաբերվող իրավական և քաղաքական աջակցության հարցեր։ Նախագահ Քոչարյանը վստահեցրել է, որ տեղի ունեցող գործընթացը ստանալու է իրավա-քաղաքական հստակ գնահատական։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այսպիսի հանդիպումները դարձնել պարբերական։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՄԻՊ-ին է դիմել «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը և տեղեկացրել, որ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին իր մոտ է կանչել Լոռու մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ։ Ըստ Գևորգյանի` Օձունի ղեկավարը հրաժարվել է կատարել մարզպետի պահանջը, որից հետո այն չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծի են ենթարկել:Օձուն համայնքի ղեկավարը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ասել է, որ քաղաքական պաշտոններին պետք է լինեն քաղաքական մարդիկ, որոնք ունեն այնպիսի քաղաքական հայացքներ, ինչպիսին կառավարող քաղաքական ուժինն է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |