Կանադան ՀՀ ժողովրդավարության աջակցելու համար բանագնաց է նշանակել![]() 26 հունիսի 2021 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գառնոն հայտարարել է, որ Գերմանիայում Կանադայի դեսպան և Եվրոպական Միությունում ու Եվրոպայում հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնը առաքելություն կստանձնի ուսումնասիրելու Կանադայի հնարավորությունները՝ Հայաստանի ժողովրդավարությանն ավելի լավ աջակցելու համար, տեղեկացնում է «Սիվիլնեթը»: «Հենվելով վերջին տարիների համատեղ աշխատանքի և մեր երկրների միջև մարդկային վաղեմի կապերի վրա՝ Կանադան հավատարիմ է Հայաստանի հետ համագործակցությանը՝ նրա հետագա ժողովրդավարական առաջընթացի համար, ինչը վճռորոշ նշանակություն ունի ոչ միայն հայ հասարակության, այլև տարածաշրջանի համար։ Հատուկ բանագնաց Դիոնը կուսումնասիրի տարբերակները, թե ինչպես Կանադան կարող է խրախուսել Հայաստանի քաղաքացիական հասարակության ընթացիկ ջանքերը, ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, ընդլայնել Հայաստանի փոխգործակցությունը բազմակողմ ինստիտուտների հետ և նպաստել ներառական տնտեսական աճին: Նպատակն այն է, որ այս առաքելության արդյունքում կանադական հասարակության աջակցությունը՝ ի շահ հայկական ժողովրդավարության, էապես ամրապնդվի»,- ասվում է Կանադայի ԱԳՆ հայտարարությունում։ Ըստ Կանադայի ԱԳՆ-ի՝ Ստեֆան Դիոնի աշխատանքը կտևի մի քանի ամիս և կներառի վիրտուալ խորհրդատվություններ Կանադայի մի շարք շահագրգիռ կողմերի և Հայաստանի գործընկերների հետ: Covid-19-ի պայմաններում ուղևորության կարելիության դեպքում՝ նա նաև կայցելի Հայաստան՝ հանդիպելու ՀՀ կառավարության և առանցքային գերատեսչությունների բարձրաստիճան անդամներին, ինչպես նաև գործընկեր դեսպանություններին, քաղաքացիական հասարակության խմբերին, միջազգային կազմակերպություններին, մասնավոր հատվածի ներկայացուցիչներին և տեղական լրատվամիջոցներին: Նա կհանդիպի նաև խորհրդարանի անդամների և Կանադայի կողմից ֆինանսավորվող խորհրդարանական կենտրոնի նախագծին մասնակցող պետական ծառայողների հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |