Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել

PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին կատարվել է 42 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8793 քաղաքացու հետազոտություն, որից 904-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2888 դեպք: Կատարվել է 26,245 թեստավորում:

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներն իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---