Ալավերդիում ավտոմեքենայի սրահից կրակահերթեր արձակած անձը բացատրութուն է տվել![]() 26 հունիսի 2021 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ հունիսի 22-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի 35-ամյա բնակիչն ու ընկերը, ոչ սթափ վիիճակում, «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի սրահից մի քանի անգամ կրակոցներ են արձակել: Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, բաժին բերման ենթարկված 35-ամյա տղամարդը խոստովանական բացատրություն է տվել։ Հայտնել է, որ հունիսի 22-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Ջրավազանի և Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկում իր «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի սրահից «ԱԿՄ» տիպի ինքնաձիգից, առանց որևէ պատճառի, 4 անգամ կրակել է: Մոտ 10 րոպե անց կրակոցներ էր արձակել նաև Սանահին կայարան թաղամասում։ Տղամարդը ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք ինքնաձիգը։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կատարվում է քննություն։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |