ԱԺ-ն 107 պատգամավոր կունեն․ ՔՊ-ն 71 մանդատ կստանա, «Հայաստանը»՝ 2928 հունիսի 2021 - 10:31 AMT PanARMENIAN.Net - ԿԸՀ-ն ամփոփել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները և ընդունել որոշում` Ազգային ժողով ընտրելու և մանդատների բաշխման մասին: Նորընտիր խորհրդարանում 107 պատգամավոր կլինի։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ։ Ըստ ընտրությունների վերջնական տվյալների՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ընտրողների ձայների 53․91 տոկոսը, «Հայաստան» դաշինքը` 21․9 տոկոս ձայն։ Այլ կուսակցություն կամ դաշինք չի հաղթահարել սահմանված 7 և 5 տոկոս շեմերը, սակայն, ըստ օրենքի, եթե անցողիկ շեմը հաղթահարում է 2 երկու քաղաքական ուժ, մանդատներ է ստանում նաև առավելագույն թվեները ստացած երրորդ ուժը՝ այսինքն «Պատիվ ունեմ» դաշինքը, որը ստացել է քվեների 5․22 տոկոսը, ևս ներկայացված կլինի խորհրդարանում։ ԿԸՀ-ն մերժել է ընտրությունների արդյունքների վերանայման վերաբերյալ դիմումները։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ նախագահությամբ Տիգրան Մուկուչյանի, մերժեl 1 «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության և «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից ներկայացված դիմումները՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, քանի որ դրանք,ըստ ԿԸՀ եզրակացության, չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա։ ԿԸՀ ամփոփիչ տվյալներով, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հունիսի 20-ին կայացած քվեարկությանը մասնակցել է 1,281,997 մարդ կամ ընտրողների 49․39 տոկոսը։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |